ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում փոթորիկի և դրան հաջորդած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Մոտ 500 բնակիչ պատսպարվել է խոշոր հանրախանութի շենքում:
Հեղեղումներն ավերել են ավելի քան 100 տուն: Հոսանքի մատակարարումն ընդհատվել է: Փրկարարներին միացել են Ազգային գվարդիայի զինծառայողները: