Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ենթարկվող կառավարական բանակի և Սիրիայում տեղակայված Ռուսաստանի Դաշնության օդուժի երեկվա հարվածների հետևանքով Սիրիայի արևելյան հատվածի Ալ-Քուրյա շրջանում սպանվել է առնվազն 82 մարդ, այդ թվում՝ 58 խաղաղ բնակիչ:
Ալ-Քուրյա շրջանը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ:
Ռուսական օդանավերը Սիրիայում գործողություններ են իրականացնում անցյալ տարվա սեպտեմբերից՝ նախագահ Ասադի խնդրանքով:
2011 թվականից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 280 հազար մարդ: