Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ղեկավար Վլադիմիր Չուրովը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
ՌԴ արտգործնախարարությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ Չուրովն այսուհետ պետք է դիտարկի ղեկավար մարմինների ընտրությունները օտար երկրներում: