Մատչելիության հղումներ

Փաստաբան. Քիչ անց դատարանը կքննի Սեֆիլյանին կալանավորելու միջնորդությունը


Արա Զաքարյան, արխիվ
Արա Զաքարյան, արխիվ

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։ Դատարանում է նաև Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը։

Զաքարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ րոպեներ անց սկսվելու է Սեֆիլյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի առջև են հավաքվել նաև Սեֆիլյանի մի քանի տասնյակ աջակիցներ։

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

Կոմիտեն նաև տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Սեֆիլյանը, հիշեցնենք, ձերբակալվել է հունիսի 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG