Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ


Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ:

Ըստ դատախազության կայքէջում հրապարակված կենսագրական տվյալների, Դավթյանը 38 տարեկան է, դատախազության համակարգում է 2006 թվականից, արդարադատության 2-րդ դասի խորհրդական է, 2013-2016 թվականներին եղել է Երևան քաղաքի դատախազը։ Դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, ավելի վաղ եղել է Երևանի պետհամալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Հիշեցնենք՝ նախագահի հունիսի 18-ի հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվել էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG