«Իսլամական պետություն»-ից (ԻՊ) Ֆալուջայի ազատագրման՝ մեկ ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում ահաբեկչական խմբավորման շուրջ 2 հազար 500 զինյալ է սպանվել: Այդ մասին Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարներից մեկը:
Բրիգադի գեներալ Հայդեր ալ-Օբեյդին փոխանցել է, որ Իրաքի հատուկ ուժերը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցությամբ այսօր վերահսկողություն են հաստատել Ֆալուջայի ալ-Շուրթա և ալ-Ջուղայֆի արվարձանների նկատմամբ:
Արևմտյան Անբար նահանգում ԻՊ-ի վերջին հենակետ Ֆալուջայի ազատագրման մասին Իրաքի զինված ուժերը հայտարարեցին օրեր առաջ:
Associated Press-ը նշում է, որ «Իսլամական պետություն»-ը դեռևս վերահսկում է Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը և հարևան Սիրիայի մեծ շրջաններ: