Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ ուղղված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից Ֆալուջա քաղաքի ազատագրմանը։ Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 65 կիլոմետր արևմուտք։
«Իսլամական պետություն»-ը 2014-ից իր հսկողության տակ է պահում Իրաքի տարածքի մեկ երրորդը։