Մատչելիության հղումներ

Բաքուն դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

«Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Ադրբեջանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքները» , - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հուսով ենք, որ տվյալ հանդիպումը որքան կարելի է արագ հնարավորություն կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG