Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ն փորձում է պարզել Օռլանդոյի ահաբեկչության դրդապատճառները


ԱՄՆ - Ոստիկանությունը խուզարկում է Օռլանդոյի ահաբեկչի տունը, 12-ը հունիսի, 2016թ․
ԱՄՆ - Ոստիկանությունը խուզարկում է Օռլանդոյի ահաբեկչի տունը, 12-ը հունիսի, 2016թ․

Օռլանդոյում մի քանի տասնյակ մարդու կյանք խլած ահաբեկիչը պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել Սիրիայի և Իրաքի ռմբահարումը: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, վերծանելով Օմար Մաթինի վերջին զանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, փորձում է պարզել արյունալի միջադեպի դրդապատճառները:

Այդուհանդերձ, դեռևս չկա ապացույց, որ միասեռականների ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ֆինանսավորվել կամ կազմակերպվել է հենց «Իսլամական պետության» կողմից:

Հիշեցնենք, տասն օր առաջ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը ներխուժել էր «Պուլս» գիշերային ակումբ, սպանել 50 մարդու, վիրավորել 53-ին և պատանդներ վերցրել: Ժամեր անց ոստիկանությունը սպանել է Մաթինին և ազատ արձակել պատանդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG