Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է, որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: