Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը բավականին օգտակար էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Որոշ զգուշավորությամբ կարող եմ ասել նաև, որ անցել է կառուցողական մթնոլորտում», - հավելել է Նալբանդյանը:
Նրա փոխանցմամբ՝ «որոշ հարցերի շուրջ նախագահները եկան այն ըմբռնման, որ եթե դրանց շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավորություն կստեղծվի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորում»:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կշարունակվեն հանդիպումները նախագահների ու նախարարների մակարդակով, և որ գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով», - հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մանրամասները տե՛ս այստեղ