Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ Պենտագոնի հետ համաձայնության են եկել՝ բարելավել Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների համակարգումը: ԱՄՆ-ն դեռ չի հաստատել այս հայտարարությունը: Ավելի վաղ Միացյալ Նահանգները մեղադրում էր Ռուսաստանին՝ Վաշինգտոնի աջակցությունը վայելող ընդդիմության ուժերին թիրախավորելու համար:
ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում ռազմական գործողությունները համակարգելու մասին․ Ռուսաստանի ՊՆ
