Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետն ափսոսանք է հայտնում Մոսկվայի դիրքորոշման կապակցությամբ


Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի կառավարության ղեկավարն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայի «ժողովրդավարական ընտանիքին» միանալու՝ Վրաստանի ձգտումը:

«Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ընտրությունը, որն ամբողջովին արտացոլում է բնակչության կամքը, անշրջելի է: Դա անվտանգ ապագա կերտելուն ուղղված քայլ է: Եվրոպական ժողովուրդների ժողովրդավարական ընտանիքին միանալու՝ Վրաստանի ձգտումները մեր հյուսիսային հարևանների կողմից, ցավոք, սխալ են ընկալվում: Նրանք դա համարում են իրենց դեմ ուղղված սպառնալիք»,- հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և Մոնղոլիայի տարածաշրջանային ֆորումին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG