Մատչելիության հղումներ

Եվրո-2016-ի 1/8-ում են նաև Իտալիան և Իսպանիան


Ֆրանսիա - Իսպանիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Թուրքիայի թիմի դարպասը, Նիս, 17-ը հունիսի, 2016թ.
Ֆրանսիա - Իսպանիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Թուրքիայի թիմի դարպասը, Նիս, 17-ը հունիսի, 2016թ.

Ուրբաթ երեկոյան D և E խմբերում կայացած հանդիպումների արդյունքներով ևս երկու հավաքականներ՝ Իտալիան և Իսպանիան, խմբային մրցաշարի վերջին փուլից առաջ արդեն իրավունք ստացան հանդես գալ Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում։

Իտալացիները 1:0 հաշվով առավելության հասան շվեդների նկատմամբ, Իսպանիան 3:0 հաշվով հաղթեց Թուրքիային, և երկու թիմերը 6-ական միավորով գլխավորում են իրենց խմբերի մրցաշարային աղյուսակները։

Հիշեցնենք, անկախ խմբային մրցաշարի վերջին հանդիպման արդյունքից՝ հաջորդ մրցափուլում հանդես գալու իրավունք ավելի վաղ ստացել է Ֆրանսիայի հավաքականը։

Այս երեք թիմերին միանալուն ուրբաթ օրը մոտ էր Խորվաթիայի հավաքականը, որը, սակայն, Չեխիայի դարպասը երկու գնդակ անցկացնելուց հետո չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ չեխերն ի վերջո հավասարեցրին այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG