Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Ղարաբաղում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: