Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատարը «Իսլամական պետությանը» մեղադրում է եզդիների ցեղասպանության մեջ


Եզդի փախստականների վրանային ճամբար Իրաքի Դոհուկ նահանգում, արխիվ
Եզդի փախստականների վրանային ճամբար Իրաքի Դոհուկ նահանգում, արխիվ

ՄԱԿ-ի Սիրիայի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինյերոն հունիսի 16-ին Ժնևում ներկայացրել է զեկույց, որի համաձայն՝ «Իսլամական պետության» ծայրահեղականները ցեղասպանության են ենթարկում Սիրիայի և Իրաքի եզդի փոքրամասնությանը:

Զեկույցում նշվում է, որ ցեղասպանության հիմնական մեթոդները սեռական շահագործումը, ստրկությունը, խոշտանգումները և բռնի հավատափոխությունն են:

Սիրիայի հետաքննության հանձնաժողովը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել ցեղասպանությունը և եզդիների դեմ այլ հանցագործությունները դադարեցնելու համար:

Մինչև 2014 թվականը Իրաքում և Սիրիայում շուրջ 720,000 եզդի էր ապրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG