Եգիպտացի քննիչները հայտարարել են, որ «մի քանի հիմնական վայրերում»` որոշ դեպքերում մինչև 3,000 մետր խորության վրա, հայտնաբերել են անցած ամիս Միջերկրական ծովում աղետի ենթարկված EgyptAir ավիաուղիներին պատկանող օդանավի բեկորների կուտակումներ:
Փարիզից Կահիրե թռիչք իրականացնող MS804 չվերթը աղետի էր ենթարկվել մայիսի 19-ին։ Օդանավում, ըստ պաշտոնական տվյալների, կար 56 ուղևոր, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա, և անձնակազմի 10 անդամ:
Մինչև օդանավի բեկորների կուտակումների հայտնաբերումը փրկարարական - որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին ինքնաթիռի փոքր բեկորներ և մարմնի մասեր:
Օդանավի կործանման պատճառը առայժմ պարզ չէ, թեև Եգիպտոսի իշխանությունները ավելի հավանական են համարել ահաբեկչության վարկածը: