Մատչելիության հղումներ

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչները


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Ի կատարումն տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի` Հայաստանում հունիսի 13-15-ը աշխատանքային հանդիպում է կայացել Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի կատարման ընթացքը, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը, ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը:

Դիտարկվել է նաև հայ-չեխական հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:

Չեխիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին նաև ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG