Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աթենք):
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։