Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը բացահայտ ահաբեկչական գործողություն է որակել Փարիզի մերձակայքում ֆրանսիացի ոստիկանի և նրա կնոջ սպանությունը։
Հանցագործի անունը, ըստ ֆրանսիական ոստիկանության, Լարոսսի Աբբալա է։ Ժամանակին նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ ահաբեկչություններ նախապատրաստող հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու համար, սակայն բանտում անցկացրել է միայն մեկուկես տարի։
Ավելի վաղ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հարձակում իրանականացրած անձը բացականչել է «Ալլահ աքբար» և հայտարարել «Իսլամական պետությանը» իր պատկանելության մասին։
Մանրամասները տե՛ս այստեղ