Բելառուսի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կվերանան Միացյալ Նահանգների պատժամիջոցները պաշտոնական Մինսկի նկատմամբ, որոք սահմանվել են 2006 թվականին:
10 տարի առաջ ԱՄՆ-ը սառեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ևս 9 բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական հաշիվները:
Հունիսի 10-ին պաշտոնական Վաշինգտոնը ևս մեկ տարով երկարաձգեց այդ պատժամիջոցները: