Ֆրանսիայում տարեսկզբից մինչ օրս ահաբեկչության կասկածանքով 182 մարդ է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը երեկ երեկոյան Մանյանվիլում ոստիկանի սպանությունից հետո Ելիսեյան պալատում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ։
«Մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք ահաբեկչության սպառնալիքի դեմ», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ասել է Կազնյովը՝ հավելելով. - «Ահաբեկչության վտանգի աստիճանը բարձր է ողջ Եվրոպայում և Արևմուտքում՝ հաշվի առնելով նաև երկու օր առաջ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցածը»։