Մատչելիության հղումներ

Լոնդոնը ԵՄ-Թուրքիա վիզային համաձայնագրի փոխզիջումային տարբերակ է մշակում


Մեծ Բրիտանիան Թուրքիայի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու փոխզիջումային տարբերակ է մշակում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` նշելով, որ Լոնդոնում մշակված փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև բրիտանացի դիվանագետների միջև ծավալված նամակագրության մի մասը հայտնվել են The Sunday Times պարբերականի լրագրողների տրամադրության տակ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում մշակված փաստաթղթի համաձայն` առանց վիզաների Եվրամիության տարածք մուտք գործելու հնարավորություն կստանան միայն թուրքական «հատուկ անձնագիր» կրողները: Նրանց մեծ մասը, ըստ բրիտանական աղբյուրների, պաշտոնյաներն են: «Սա ևս ռիսկային քայլ կլինի, բայց, դրա հետ մեկտեղ, կարևոր և խորհրդանշական ժեստ Թուրքիայի հանդեպ», - գաղտնազերծված նամակներից մեկում գրել է Թուրքիայում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ջանեթ Դուգլասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG