Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հաստատեց 2015-ի պետբյուջեի կատարողականը


Ձայների 88 կողմ, 15 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր հաստատեց 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի օրերս ներկայացրած հաշվետվության համաձայն, մասնավորապես, 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին: Բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1,2 տրիլիոն դրամ, ծախսվել է` մոտ 1,4 տրիլիոն: Ըստ հաշվետվության` աշխատավարձերն աճել են, առևտուրն ու սպառումը` նվազել: Արտաքին առևտուրը նվազել է 20 տոկոսով: 2015-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,8 միլիարդ դոլար, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 41 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG