Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները Ադրբեջանում, կարելի է ասել, ավարտվել են, շատ քիչ գործ է մնացել, հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղի» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա ավելացրել է, որ Վրաստանում նույնպես աշխատանքներն ըստ էության ավարտվել են:
Ըստ Ղուրբանովի, Թուրքիայում շինարարության 80 տոկոսն է կատարվել: «Դա Թուրքիայի համար մեծ խնդիր չէ, <...> մինչև տարեվերջ աշխատանքները կավարտի, և մենք կկարողանանք բեռներ տեղափոխել», - ասել է «Ադրբեջանական երկաթուղու» ղեկավարը: