Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆային:
ՀԱԿ գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության հնարավորությունները, այդ կապակցությամբ միջազգային հանրության հնարավոր աջակցությունը, ինչպես նաև 4+4+4 ձևաչափով բանակցությունների վերսկսման հեռանկարները:
Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման և խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, տարածաշրջանային քաղաքականության այլ ասպեկտներ: