Մատչելիության հղումներ

Իջևանում ՀԷԿ-ի պատվար է փլուզվել, մեկ մարդ մահացել է


Այսօր ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում փլուզվել են «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ընկերության մոտակայքում գտնվող «Քարավարտ» ընկերության ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) և դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները, ինչի հետևանքով «Քարավարտ» ըկերության աշխատակից Վ. Գ.-ը (1969 թվականին ծնված) աշխատանքներ կատարելիս պատի փլուզումից ընկել է Աղստև գետը», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են: Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են Դիտավան գյուղի 20 բնակիչ և գյուղապետը: Ժամը 10.15-ին փրկարարները գետից՝ դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորությունից, դուրս են բերել Վ. Գ.-ի դին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG