Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ակտոբե քաղաքում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը ղազախ զինծառայողների և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ղազախստանում հունիսի 9-ը սգո օր է հայտարարված։