Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Су-27 է վթարի ենթարկվել


Ռուսական Су-27 և МиГ-29 մարտական օդանավերը շքերթի ժամանակ, արխիվ
Ռուսական Су-27 և МиГ-29 մարտական օդանավերը շքերթի ժամանակ, արխիվ

Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Су-27 կործանիչ։

«Հունիսի 9-ին՝ առավոտյան 10։25-ի սահմաններում պլանային թռիչքից հետո բազային օդակայան վերադառնալիս վթարի է ենթարկվել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Су-27 կործանիչը։ Օդաչուն մահացել է։ Թռիչքն իրականացվել է առանց ռազմամթերքի», - փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախնական տվյալներով` վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, նշում է, որ օդաչուն արել է հնարավորը ինքնաթիռը բնակելի վայրից հեռացնելու համար։

Ականատեսների փոխանցմամբ, ինքնաթիռը պայթել է գետնին դիպչելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG