Մատչելիության հղումներ

Հունիսի 15-ից աշխատանքը կվերսկսի Երևան - Բաթումի - Երևան երթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքը


Երևան-Բաթումի գնացքը Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ
Երևան-Բաթումի գնացքը Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20 տոկոսով, նշում է «Հարավկովկասյան երկաթուղի»-ն՝ հավելելով, որ ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին, բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

ԱՊՀ-ի երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը մայիսին, նշված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG