Երկու շաբաթ առաջ ռուսաստանյան բանտից ազատ արձակված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն երեկ հայտարարել է, որ պատրաստ է խոսել ռուսամետ անջատականների հետ Արևելյան Ուկրաինայում՝ երկու տարի ձգվող հակամարտությանը վերջ դնելու նպատակով:
Նրա խոսքով՝ անմիջական բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, քան այժմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների միջև ընթացող բանակցությունները: