Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին գովեստի խոսքեր է հնչեցրել վրացական կառավարության հասցեին՝ վրացական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու համար:
Իվանիշվիլին հայտարարել է, որ վերջին 3-4 տարվա ընթացքում կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերականգնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի շուկան գրավիչ է ամբողջ աշխարհի համար:
«Ռուսաստանի շուկան նվաճելու համար ամբողջ աշխարհն է պայքարում, իսկ մեզ ասում են՝ ոչ, պետք չէ», - հայտարարել է Իվանիշվիլին վրացական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Տնտեսությունը մեր երկրի ամենամեծ խնդիրն է և ամենամեծ մարտահրավերը: Եթե Վրաստանը կարող է եվրոպական երկրների հետ համեմատվել ժողովրդավարական արժեքներով, ապա տնտեսությունը դեռ վատ վիճակում է՝ մոտավորապես վեց և ավելի անգամ զարգացած տնտեսություններից», - նաև հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետը: