Մատչելիության հղումներ

Կրեմլ․ ՆԱՏՕ-ի զորավարժությունը վտանգում է վստահության մթնոլորտը Եվրոպայում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Լեհաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում Եվրոպայում վստահության և անվտանգության մթնոլորտին: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքը աննախադեպ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Լեհաստանում, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների շուրջ 31 հազար զինվորականներ:

Ռուսաստանը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը երկրի սահմանների մոտ սպառնալիք է իր անվտանգությանը, և զգուշացնում, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG