Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Լեհաստանում լայնամասշտաբ զորավարժություն է սկսել


Լեհաստան - Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը ելույթ է ունենում «Անակոնդա-16» զորավարժությունների բացման արարողությանը, 6-ը հունիսի, 2016թ․
Լեհաստան - Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը ելույթ է ունենում «Անակոնդա-16» զորավարժությունների բացման արարողությանը, 6-ը հունիսի, 2016թ․

ՆԱՏՕ-ն Լեհաստանում սկսել է երբևէ ամենամեծ զորավարժությունները:

«Անակոնդա-16» զորավարժությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան ավելի ուժեղ անվտանգության երաշխիքներ է փնտրում՝ դիմակայելու Ռուսաստանի աճող ագրեսիային:

Զորավարժությունները, որոնց մասնակցում է 31 հազար զինվորական Լեհաստանից, Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից, կշարունակվեն մինչև հունիսի 17-ը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի ներկայությունը իր սահմանի մոտ սպառնալիք է երկրի անվտանգությանը:

Հիշեցնենք, Ռուսաստանն ավելի վաղ զգուշացրել էր, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG