Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ամերիկացի լրագրող է սպանվել՝ իր թարգմանչի հետ


Լրագրող Դեյվիդ Ջիլքին (աջից) և թարգմանիչ Զաբիհուլա Թամանան, Աֆղանստան, հունիս, 2016թ․
Լրագրող Դեյվիդ Ջիլքին (աջից) և թարգմանիչ Զաբիհուլա Թամանան, Աֆղանստան, հունիս, 2016թ․

Աֆղանստանում սպանվել են Հանրային ռադիոյում աշխատող՝ ազգությամբ ամերիկացի լրագրող Դեյվիդ Ջիլքին ու նրա թարգմանիչը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, նրանք հարձակման են ենթարկվել Հելմանդ գավառում՝ իրենց աշխատանքը կատարելիս:

Ջիլքին լուսաբանում էր պատերազմները Իրաքում և Աֆղանստանում:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2001 թվականից ի վեր Աֆղանստանում 26 լրագրող է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG