«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերում զոհվել է հայազգի զինվոր Ջորջ Ասալը: «Արմենպրես»-ն այս մասին հաղորդում է, վկայակոչելով «Արևելք» լրատվական կայքի տեղեկությունը։
Սիրիայում կայքի աղբյուրը նաև հայտնել է, որ Հալեպում ծնված Ջորջը Սիրիայի բանակի զինվոր էր և մասնակցում էր Դեր Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին: