Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-10-ը Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ը էապես չի փոխվի, հունիսի 8-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 6-10-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: