Հունիսի 5-ին տեղի կունենա Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Աբխազիան կմրցի Փանջաբի թիմի հետ։
Աբխազիայի թիմը եզրափակիչում է հայտնվել Հյուսիսային Կիպրոսի թիմի նկատմամբ 2։0 հաշվով առավելություն հասնելուց հետո։ Փանջաբը նախորդ փուլում 1։0 հաշվով առավելության հասավ Պադանիայի նկատմամբ։
Ֆուտբոլի անկախ ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ CONIFA-ի կողմից կազմակերպված առաջնությանը մասնակցում էին 12 թիմեր։ Այս տարի մրցաշարն անցկացվում է Աբխազիայում։
Առաջնությանը մասնակցում էր նաև «Արևմտյան Հայաստան» անվանումը կրող հավաքականը, որը զբաղեցրել է վեցերորդ տեղը։