Չեխիայի հյուսիսում` Նիմբուրկա քաղաքի օդանավակայանում, ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ մահացել է, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Նիմբուրկայի օդանավակայանի տարածքում կործանվել է գերթեթև սպորտային ինքնաթիռ: Օդաչուն և նրա հետ խցիկում գտնվող ուղևորը մահացել են»,- հայտնել են ոստիկանությունից: Կատարվածի պատճառները հստակեցվում են: