Թուրքիայի իրավապահները շրջափակել են Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը՝ բողոքի ակցիայի պատճառով, որը տեղի է ունենում նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեմ: Այս մասին հաղորդում Deutsche Welle-ն՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը:
Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը փակել է հյուպատոսարան տանող ճանապարհը, որի վրա ավելի վաղ տեղադրվել էին ջրցաններ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նմանատիպ բողոքի ակցիաների մասին տեղեկատվություն առայժմ չկա: