Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուի հայտնի հյուրանոցի մոտ պայթյունի և դրան հաջորդած՝ հյուրանոցի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել, 20-ը վնասվածքներ են ստացել:
Ինքնասպան ահաբեկիչը մեքենայով մոտեցել է Ambassador հյուրանոցի դարպասներին և պայթեցրել իրեն:
Ոստիկանության փոխանցմամբ՝ սպանվածների թվում երկու պատգամավոր կա:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը: