Մատչելիության հղումներ

Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են ՍԴ


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցին նվիրված ցույցը Ստամբուլում, 19-ը հունվարի, 2015թ․
Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցին նվիրված ցույցը Ստամբուլում, 19-ը հունվարի, 2015թ․

Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով նրա ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետի սպանության հետաքննության շրջանակում պաշտոնյաների դեմ մեղադրական դիմում պատրաստած դատախազությունը մի շարք կասկածյալներին չհետապնդելու մասին որոշում էր կայացրել: Դրանց թվում են «Էրգենեկոն»-ի դատավարության կասկածյալ, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ազգային հետախուզական ծառայության նախկին պաշտոնյա Օզել Յըլմազը:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները կասկածյալներին չհետապնդելու մասին որոշման դեմ իրենց բողոքն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր: Արդյունքում, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան` արդար և անկողմնակալ դատավարության իրավունքի խախտման հիմնավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG