Բաքվի դատարանը ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային թիմի ավագ Ջավիդ Հուսեյնովին 4 տարվա ազատազրկման դատապարտեց՝ լրագրող Ռասիմ Ալիևին ծեծելու գործով: Լրագրողը, հիշեցնենք, մահացել է ծեծի հետևանքով:
Նախաքննության արդյունքում պարզվել էր, որ Հուսեյնովը տեղյակ է եղել Ալիևի վրա ծրագրվող հարձակման մասին, սակայն թաքցրել է տեղեկատվությունը:
Ավելի վաղ լրագրողի սպանության գործով դատապարտվել են հինգ հոգի՝ այդ թվում Հուսեյնովի զարմիկ Էլշան Իսմայլովը: Նրանք դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման:
Լրագրող Ռասիմ Ալիևը մահացել է օգոստոսի 9-ին հիվանդանոցում՝ ծեծի ենթարկվելուց մեկ օր անց: Միջադեպից երկու օր առաջ ադրբեջանական «Գաբալա» և կիպրական «Ապոլլոն» խաղից հետո լրագրողը ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր «Գաբալա»-ի ավագ Հուսեյնովին: