Մատչելիության հղումներ

Սավչենկոն առաջին ելույթն ունեցավ Ռադայում


Ուկրաինա - Նադեժդա Սավչենկոն առաջին անգամ ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 31-ը մայիսի, 2016թ․
Ուկրաինա - Նադեժդա Սավչենկոն առաջին անգամ ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 31-ը մայիսի, 2016թ․

Ուկրաինացի զինվորական , «Բատկիվշչինա» («Հայրենիք) կուսակցությունից պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալով հայտարարել է, որ պատգամավորներին թույլ չի տալու մոռանալ Մայդանում և Դոնբասում զոհվածներին:

«Նրանց, ովքեր նստած են Գերագույն ռադայի բազկաթոռներին, ես թույլ չեմ տա, որ մոռանան այն մարդկանց մասին, ովքեր Մայդանում զոհվել են հանուն Ուկրաինայի և շարունակում են զոհվել Դոնբասում», - ասել է Սավչենկոն: «Եթե ձեզնից ինչ-որ մեկը եղել է գերեզմանոցում, ուրեմն զգացել է այն, ինչ զգացել եմ ես: Նրանք պառկած չեն, նրանք մեզ հետ կանգնած են Ուկրաինայի համար և չեն պառկի գերեզմանում, քանի դեռ մենք չենք ստացել այն Ուկրաինան, որի համար նրանք մահացել են և որի մասին երազում ենք մենք»,- ավելացրել է նա:

Ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած և մայիսի 25-ին հայրենիք վերադարձած Սավչենկոն ելույթից հետո հանել է իր լուսանկարով պաստառն ու փոխարենը կախել այն ուկրաինացիների դիմանկարներով պաստառը, ովքեր տարբեր մեղադրանքներով Ռուսաստանում ազատազրկման են դատապարտված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG