Այսօր բացվել է Մոսկվայի չորրորդ միջազգային օդանավակայանը՝ չնայած միջազգային պատժամիջոցների ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ուղևորների հոսքի անկմանը։
Մոսկվայի կենտրոնից մոտ 40 կիլոմետր հարավ-արևելք գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նոր օդանավակայանը տարեկան կարող է սպասարկել 4 միլիոն ուղևորի, փոխանցել են օդանավակայանի կառավարիչ Ramport Aero ընկերությունը վերահսկող Rostec պետական կորպորացիայից: