Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մոսկվան զինում է քուրդ ահաբեկիչներին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Քրդական բանվորական կուսակցության անդամներին զինելու մեջ:

«Մոսկվան Սիրիայի և Իրաքի միջոցով քրդական խմբավորումներին հակաօդային պաշտպանության միջոցներ և հրթիռներ է մատակարարում», - Էրդողանի խոսքերն է մեջբերում Star օրաթերթը:

Այդ մասին Էրդողանը հայտարարել է Դիարբեքիր ուղևորվելու ճանապարհին: Նրա խոսքով` «այս պահին անջատական ահաբեկչական կազմակերպությունը նման զինատեսակներ ունի»:

Թուրքական կառավարությունն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG