Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը այսօր դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մերդինյանը նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր է:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի փոխանցմամբ, Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակչում օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը փոխչեմպիոն դարձավ հենացատկերի վարժությունում: