Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Ես հարգում եմ Պուտինին»


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու առաջադրվելուն հավակնող Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հարգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին Թրամփն ասել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, համակիրների հետ հանդիպման ժամանակ:

«Ես Պուտինի ընկերը չեմ, չեմ ճանաչում Պուտինին և երբեք չեմ հանդիպել նրա հետ: Ես հարգում եմ Պուտինին, նա ուժեղ առաջնորդ է, այդքանը կարող եմ ասել, ի տարբերություն մեր ունեցածի: Մեր առաջնորդը շատ ողորմելի է»,- հայտարարել է Թրամփը:

Հիշեցնելով, որ ընդդիմախոսներն իրեն համարում են Պուտինի ընկերը, Թրամփն ասել է՝ «Իրականում Պուտինը ինձ հանճար է անվանել և ասել է, որ ես Հանրապետական կուսակցության ապագան եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG