Մատչելիության հղումներ

Օբաման այցելեց Հիրոսիմա


Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է տեղադրում Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր-այգում, 27-ը մայիսի, 2016թ․
Ճապոնիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է տեղադրում Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր-այգում, 27-ը մայիսի, 2016թ․

Բարաք Օբաման դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով պաշտոնավարման օրոք այցելեց Հիրոսիմա:

CNN-ի փոխանցմամբ, այսօր ժամանելով 71 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված քաղաք՝ Օբաման 20-րոպեանոց ելույթ է ունեցել Խաղաղության հուշահամալիր-այգում:

Նա կոչ է արել «առանց միջուկային զենքի աշխարհի», այնուհանդերձ, ինչպես և սպասվում էր, ներողություն չի խնդրել Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ-ի իրականացրած այդ գործողության համար, որի հետևանքով Հիրոսիմայում շուրջ 80 հազար մարդ զոհվեց:

«Ինչո՞ւ ենք գալիս այս վայրը՝ Հիրոսիմա: Գալիս ենք խորհելու այն սարսափելի ուժի մասին, որ սանձազերծվեց ոչ այնքան հեռու անցյալում: Մենք գալիս ենք սգալու մեռյալներին», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG