Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները


Արման Թաթոյան, Նիլս Մուժնիեկս
Արման Թաթոյան, Նիլս Մուժնիեկս

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում օմբուդսմենը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները և ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանքն են:

«Արման Թաթոյանը նշել է Լեռնային Ղարաբաղի իրավապաշտպան և ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և որ իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որևէ հանգամանքից: Դա կարևոր է բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում», - ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG